Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Երիտասարդ նախագահների կազմակերպության ներկայացուցիչներին

6947_b_1Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երիտասարդ նախագահների կազմակերպության (YPO) Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամների հետ: Կազմակերպությունը, նպատակ ունենալով կրթության և գաղափարների փոխանակման միջոցով բարելավել ղեկավարումը, այսօր միավորում է ավելի քան 20,000 բիզնես ղեկավարների՝ 125 երկրներից:

Երիտասարդ նախագահների կազմակերպության Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամները Հայաստան են ժամանել հունիսի 12-ին և հասցրել են մի շարք հանդիպումներ ու քննարկումներ ունենալ, այցելել Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրեր, ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու տնտեսությանը:

Հանրապետության Նախագահը ողջունել է կազմակերպության ներկայացուցիչների այցը մեր երկիր և հույս հայտնել, որ երիտասարդ ղեկավարները կօգտվեն հայաստանյան այցի ընձեռած հնարավորություններից և նոր գործընկերային կապեր կհաստատեն, կծանոթանան Հայաստանի գործարար միջավայրին, տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարին: Սերժ Սարգսյանը կարևորել է Երիտասարդ նախագահների կազմակերպության գործունեությունը՝ ուղղված երիտասարդ գործարարների համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը. միջավայր, որտեղ խրախուսվում են նոր տեսակետները, անընդհատ սովորելու և փորձը մյուսներին փոխանցելու ձգտումը՝ ոգևորելով միմյանց:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Երիտասարդ ղեկավարները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են Հայաստանի հարաբերական առավելություններով, մեր երկրի զարգացման հեռանկարով, ներդրումային միջավայրով, իրականացվող բարեփոխումներով, Հայաստանի արտաքին քաղաքականությամբ և մի շարք այլ հարցերով:

 
Դիտել են 32 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info