Ավտովթար Արագածավան-Գետափ ավտոճանապարհին

vost (1)Հունիսի 18-ին, ժամը 23.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հ-17» միջհամայնքային ավտոճանապարհի Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Օպել» մակնիշի 34MZ198 պետհամարանիշի և «Տոյոտա» մակնիշի (վարորդ՝ Վ. Մ., ծնվ. 1965թ.) 34UM551 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից հրդեհ է բռնկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1986թ. ծնված Ա. Ն.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալին քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.55-ին, մարվել՝ 01.03-ին:
Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

 
Դիտել են 187 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info