Այսօր Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի նաեւ ԵՊՀ-ի բակում

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում այսօր մեծ էկրանի վրա կցուցադրվի «Եվրո 2012»-ի խմբային փուլի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը:

 

«Պայմանավորվեցինք ուսանողական խորհուրդով, որ եթե մեր հավաքականը հաղթեր Մակեդոնիային, մեծ էկրանով հաջորդ խաղը ցուցադրելու ենք այստեղ: Առավոտից ուղարկել ենք sms-ներ դասախոսներին, թռուցիկներով տեղեկացրել ենք ուսանողներին», – ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը:

Համալսարանի բակում հավաքվելու են ժամը 22-ից, խաղը 22.45-ին է: Իսկ հաղթանակի դեպքում խոստանում են հրավառություն:
«Հայկական առաջին ճակատ» ֆան ակումբը իր ավանդական երթը կկազմակերպի երեկոյան: Խաղին կհետեւեն նաեւ տարբեր սրճարաններում եւ բարերում: Սրճարաններից մեկի մենեջերը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց. – «Տեղ չի լինում ընդհանրապես նստելու: Ֆաները հավաքվում են ու առանց մի րոպե լռելու՝ ոգեւորում են մեր հավաքականին»:

Եթե Մակեդոնիայի հետ խաղից առաջ երկրպագուները որոշակի մտավախություն ունեին հաղթանակի վերաբերյալ, ապա այսօր գրեթե համոզված են, որ մեր հավաքականը հաղթելու է` չնայած խաղում է  Իռլանդիայում, որի թիմն ավելի ուժեղ է, քան Մակեդոնիայի հավաքականը:

Բուքմեյքերները հավատում են Իռլանդիայի հաղթանակին, որն այս պահի դրությամբ գնահատել են 1.75 գործակցով: Հայաստանի հաղթանակը ՝ 4, ոչ ոքին՝ 3.8  գործակիցներով:

Բուքմեյքերական ընկերություններից մեկից «Մաքլիբերթի»-ին փոխանցեցին, որ թեեւ այսօր ավելի քիչ խաղադրույքներ կան Հայաստանի հաղթանակի վրա, քան Մակեդոնիայի հետ հանդիպման ժամանակ, այդուհանդերձ, հայերը խաղադրույքներ են կատարում միայն մեր հաղթանակի վրա:

 

 
Դիտել են 46 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info