Ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին

big_39f9842627e1467413a6f393213740b7tert.am-ը գրում է.
Ֆրանսիական ոստիկանությունը 24 ժամով ձերբակալել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, հայտնում է ԲիԲիՍի-ն:

Նրան կոռուպցիայի գործով հարցաքննության են տարել: Նշվում է, որ Սարկոզին ինքնակամ ներկայացել է Փարիզի մերձակա Նանտեր քաղաքի կոռուպցիայի դեմ պայքարի վարչության գրասենյակ:

Ենթադրվում է, որ Սարկոզիի ձերբակալությունը կապված է, այսպես կոչված, Բետանկուրի գործի հետ: Դեռ 2007-ին, երբ Սարկոզին նախագահ էր, նրան կասկածել էին իր նախընտրական արշավի համար 50 հազար եվրո ստանալու համար: Գումարը տրամադրել էր L’Oreal ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրը: Այդ գումարը գերազանցում է անհատի համար սահմանված թույլատրելի նվիրատվության՝ 4,6 հազար եվրոյի սահմանը:

Իշխանությունները կարծում են, որ նախկին նախագահը կարող էր մանիպուլյացիայի ենթարկել Բետանկուրին, ում մոտ տկարամտություն է ախտորոշված: Սարկոզիին պաշտոնական մեղադրանք էր ներկայացվել 2013-ի հոկտեմբերին, երբ նա զրկվել էր նախագահական անձեռնմխելիությունից:

 
Դիտել են 1066 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info