Երկրպագուները դիմավորեցին Հայաստանի ֆուտբոլի հավաքականին

Այսօր առավոտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Դուբլինից ժամանեց Երևան:

“Զվարթնոց” օդանավակայանում ֆուտբոլիստներին դիմավորելու էին եկել մեր հավաքականի երկրպագուները:

Հայաստանի դրոշները ձեռքներին երկրպագուների թեւ ոչ ստվար, բայց ակտիվ զանգվածը ծափահարություններով ու քաջալերական խոսքերով դիմավորեց հայ ֆուտբոլիստներին եւ մարզչական կազմին` Վարդան Մինասյանի գլխավորությամբ:

Երեկ Դուբլինում տեղի էր ունեցել Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը:

Առաջին խաղակեսը մեր հավաքականի համար կորստաբեր եղավ`դաշտից հեռացվեց հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, իսկ Վալերի Ալեքսանյանը գրավեց սեփական թիմի դարպասը:

Խաղի 59-րդ րոպեին իռլանդական թիմը կրկնապատկեց հաշիվը: Ընդամենը րոպեներ անց Հենրիխ Մխիթարյանը գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը` հաշիվը դարձնելով 2:1:

Երկրորդ խաղակեսի ամբողջ ընթացքում հայ ֆուտբոլիստները, ուժերի գերլարմամբ ու ամբողջ թիմով անցնելով հարձակման, մինչեւ խաղի ավարտը ցուցադրեցին դիտարժան ֆուտբոլ:

B խմբում Հայաստանը 17 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը: Իռլանդիայի հավաքականը 21 միավորով երկրորդ տեղում է, իսկ խումբը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը:

 
Դիտել են 56 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info