Մարտակերտի շրջանի նախկին հրամանատարներն ու ազատամարտիկները մեկնեցին առաջնագիծ` տարբեր ուղղություններով

4712051407085329Ինչպես հաղորդում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթը հաղորդում է. «Մարտակերտի շրջանի նախկին հրամանատարներն ու ազատամարտիկները մեկնեցին առաջնագիծ` տարբեր ուղղություններով: Այսօր առավոտյան Մարտակերտի շրջվարչակազմի շենքի դիմաց հավաքվել էին Արցախյան պատերազմի հրամանատարներ, ազատամարտիկներ, ընդհանուր թվով` մոտ 300 հոգի: Նրանք բաժանվել են խմբերի ու մեկնել դիրքեր: Նրանց թվում են եղել ԱԱՄ Մարտակերտի տարածքային կազմակերպության նախագահ Գրիգորի Միրզոյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար , պահեստազորի գեներալ Վլադիկ Խաչատրյանը և այլ ազատամարտիկներ: Այս պահին նրանք գտնվում են առաջնագծում: Համոզված ենք, որ նրանք իրենց փորձով եւ խորհուրդներով շատ օգտակար կլինեն մեր դիրքապահներին: Քանզի, դիրքեր մեկնած հրամանատարներն ու ազատամարտիկները նրանք են, ովքեր եւս իրենց գումարտակներով ազատագրեցին ողջ Մարտակերտի շրջանը, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում եւ ամեն մեկը կարողանում է վերացնել թշնամու մեծաքանակ զորքերի: Այդ տղաներն ապացուցել են դա Արցախյան պատերազմի ժամանակ: Այսօր նրանք կրկին նետվեցին առաջնագիծ, նույն ոգո» :

 
Դիտել են 614 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info