Դիրքերում կամավորականների ներկայությունը ոգևորում է սահմանապահ զինծառայողներին. բացառիկ զրույց դիրքերից

zinԱվելի քան հարյուր հոգուց բաղկացած բերձորցի կամավորականների խումբն արդեն դիրքերում է և իր ներկայությամբ
ոգևորում և գոտեպնդում է սահմանին կանգնած զինծառայողներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում կամավորական խմբի ղեկավար, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտուշ Մխիթարյանը նշեց, որ իրենք արդեն դիրքերում են, մարտական ոգին բարձր է, զինվորներին էլ ոգևորում է կամավորականների ներկայությունն իրենց կողքին: «Թեև կամավորականների՝ դիրքեր մեկնելու ռազմական անհրաժաշտություն չկար, սակայն այս քայլը բարոյահոգեբանական աջակցություն է սահմանին կանգնած մեր զինվորներին, ովքեր առանց այդ էլ հստակ կատարում են իրենց խնդիրը և ամուր պահում են մեր սահմանները»,- նշեց Մխիթարյանը:

Նա հնարավոր համարեց, որ առաջիկայում կամավորականների նոր խմբեր կարող են դիրքեր մեկնել, ևս մեկ անգամ շեշտելով, որ դրա ռազմական անհրաժաշտությունը չկա: Նա վստահեցրեց, որ իրենք դիրքերում կմնան այնքան, որքան պետք է և զինծառայողների հետ կապահովեն սահմանների անվտանգությունը: Օգոստոսի 3-ին առաջնագիծ են մեկնել նաև Արցախյան պատերազմի նախկին հրամանատարներ, ազատամարտիկներ Մարտակերտից: Այս պահին նրանք
առաջնագծում են, ովքեր իրենց փորձով եւ խորհուրդներով օգտակար կլինեն դիրքապահներին: Դիրքեր մեկնած ազատամարտիկները հիմնականում Արցախյան պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանը ազատագրած տղաներն են, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում՝ այն բազմիցս ապացուցելով Արցախյան պատերազմի ժամանակ:

Վերջին օրերին ադրբեջանցիները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ուղղությամբ մի քանի դիվերսիոն գործողություններ են իրականացրել, որոնց արդյունքում կրելով մարդկային զգալի կորուստներ հետ են շպրտվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում վերջին 5 օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների մասին ամփոփ տեղեկատվություն:

Ընդհանուր առմամբ, ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ եւ 30-ից ավելի վիրավորներ:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

 
Դիտել են 692 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info