Գառնիի մոտ տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ. Երեւանում զգացվել է 3-4 բալլ

Այսօր ժամը 12.30-ին Հայաստանի տարածքում՝ Գառնիից 10 կիլոմետր արեւմուտք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալլ, Երեւանում եւ Աբովյան քաղաքում զգացվել է 3-4 բալլ ուժգնությամբ: Այդ մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը` երկրաշարժը որակելով թույլ։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` ժամը 12.31-ին եւ 12.32-ին երկրաշարժին հետեւել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 եւ 3.0 մագնիտուդով։

Ավելի ուշ նախարարության կայքում հրապարակվեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Հրաչյա Պետրոսյանի մեկնաբանությունը, որում ասված է. – «Նախնական տվյալներով՝ այժմ տեղի է ունենում սեյսմիկ էներգայի մարում եւ այս պահին որեւէ հիմք չկա ենթադրելու, որ ավելի ուժեղ ցնցում է լինելու: 5 բալլանոց  ցնցումը գտնվում է թույլ սեյսմիկ ֆոնի մեջ եւ այն չենք կարող հիմք ընդունել որպես շարունակական բնույթ ունեցող: Թույլ երկրաշարժից հետո արձանագրվել է ութ հետցնցում»:

«Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն եւ ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին: Մինչեւ հիմա աշխարհում որեւէ գիտնական, որեւէ սեյսմիկ ծառայություն դեռեւս չի կարող անել երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում, այսինքն՝ ճշգրիտ ասել երկրաշարժի ժամը, տեղն ու ուժգնությունը», – ընդգծել է Պետրոսյանը։

 
Դիտել են 30 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info