Հայաստանի փրկարար ծառայությունը հասանելի կլինի “911” կարճ համարով

Ինչպես այսօր հանձնաժողովի նիստում հայտնել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ղեկավար Գեւորգ Գեւորգյանը, այդ որոշումը բխում է կառավարության 2010 թվականի հակաճգնաժամային ծրագրից:

“ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը նշել է, որ “911” հեռախոսահամարը հնարավոր չի լինի օգտագործել եվրոպական արտադրության բջջային հեռախոսներից. հանձնաժողովը պետք է հաշվի առնի այս գործոնը եւ այս նպատակներով նախատեսի նաեւ 112 կարճ համարը:

“SIM-քարտերի անջատման դեպքում եվրոպական արտադրության հեռախոսները հրատապ կանչերի համար ծրագրավորված են 112 կարճ համարով, եւ եվրոպական երկրներից ժամանած մեր հյուրերը ռոումինգի ավարտից հետո կարող են խնդիրներ ունենալ”, – ասել է Դավիթ Սանդուխչյանը:

ՀԾԿՀ-ի անդամ Սամվել Արաբաջյանն ասել է, որ այս որոշումը խիստ փաստագրական բնույթ ունի, տեխնիկական մանրամասները կքննարկվեն ավելի ուշ:

 
Դիտել են 58 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info