Իրանում ուղևորատար օդանավ է կործանվել. կա 40 զոհ

taban-600x360-320x228Ուղևորատար օդանավ է կործանվել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից ոչ հեռու: Այս մասին գրում է իրանական IRNA գործակալությունը:

Գործակալության տվյալներով` Taban Airlines ընկերությանը պատկանող օդանավը Թեհրանից թռչելիս է եղել Իրանի Տաբաս քաղաք: Նախնական տվյալներով` օդանավի կործանման արդյունքում 40 մարդ է զոհվել, գրում է իրանական հեռուստաընկերությունը:

Վթարի պատճառն այս պահին անհայտ է, օդանավի տեսակը պարզվում է:

(Լրացված) Ստացվող նոր տեղեկությունների համաձայն վթարի է ենթարկվել Թեհրանից Տաբաս թռչող Taban Airlines ավիաընկերությանը պատկանող Iran-141 ուղևորատար օդանավը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով IRNA-ին, օդանավը վթարի է ենթարկվել այսօր, տեղի ժամանակով ժամը 9:18-ին Թեհրանից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում: «Ալ-Ալյամ» արբանյակային հեռուստաընկերության տվյալներով՝ կործանվել է Ан-140-ը: Օդանավն ընկել է թռիչքից անմիջապես հետո խիտ բնակեցված թաղամասում:

Նշենք` Իրանն Արևմուտքի կողմից իր հանդեպ կիրառված պատժամիջոցների պատճառով, որոնք արգելում են Իրանի Իսլամական Հանրապետություն օդանավեր ու դրանց համար նախատեսված պահեստամասերի մատակարարումը, սեփական ուղևորատար օդանավերն է մշակում:

Մանրամասն՝ galatv.am

 
Դիտել են 161 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info