Իրավիճակը սահմանին հարաբերական խաղաղ է, կրակոցներն աննախադեպ քչացել են։ Այդ մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Մեր կատարած զսպման միջոցառումների եւ լարվածության իջեցման ուղղությամբ կատարված միջոցառումների արդյունքում հիմա հարաբերական հանգիստ է սահմանին…»,-ասաց նախարարը:
Իսկ ինչ վերաբերվում է օրեր առաջ Ադրբեջանում սպանված հայ գերի Կարեն Պետրոսյանին, Օհանյանն նշեց. «Մենք համագործակցում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որն էլ այս պահին աշխատանքներ է տանում՝ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակելու կամ վերադարձնելու ուղղությամբ»:
Մանրամասն` news.am