ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը ժամանեց Հայաստան

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, շնորհավորելով ամերիկացի դիվանագետին` Էդվարդ Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան, հույս հայտնելով, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի վերջին շրջանում համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի բարձրացած հայ – ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն ու խորացմանը:

Հեֆերնը նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի գործակցության զարգացումը, եւ հավաստիացրել է, որ կանի առավելագույնը` երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու համար:

Հանդիպման մասնակիցները զրուցել են հայ – ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերի, ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների դրական ներգրավվածությունը Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ Ջոն Հեֆերնին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի վարչակազմը առաջադրել էր այս տարվա մայիսին, ամերիկյան Սենատը նրան հաստատեց սեպտեմբերի վերջին։

 
Դիտել են 73 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info