Beeline-ը կթվայնացնի Մարալիկ քաղաքի ֆիքսված ցանցը հոկտեմբերի կեսին

beeline_homeBeeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մեկնարկել են ենթակառուցվածքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։

Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչև ս.թ. հոկտեմբերի 17-ը, Մարալիկ քաղաքի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի բարձրորակ ծառայությունները, ինչպես նաև կկատարելագործվի Beeline–ի լայնաշերտ ինտերնետի որակը: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաև սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ։

«Մենք շարունակաբար իրականցնում ենք ներդրումներ ուղղված լարային ենթակառուցվածքների արդիականացմանն՝ ընդգրկելով նորանոր բնակավայրեր։ Կատարելագործելով կապի ոլորտը մենք փորձում ենք փոխել մեր բաժանորդների կյանքը դեպի ավելի լավը՝ տրամադրելով նրանց որակյալ ձայնային կապ և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2013թ–ի վերջի դրությամբ Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը:

 
Դիտել են 63 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info