Ավտովթար Իսակովի պողոտայում (լրացված)

shtap (6)Սեպտեմբերի 28-ին, ժամը 03.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 49 OL 999 պ/հ ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի 17 LO 793 պ/հ ավտոմեքենային:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, այնուհետև «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել են հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

 
Դիտել են 616 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info