Աստղագուշակ 29.09-04.10-2014

astx (2)Խոյեր-Որոշ նյութական պրոբբլեմներ , որոնք ի հայտ կգան շաբաթվա սկզբից խոսակցությունների թեմա կդառնան: Ուղևորություն կարող եք ձեռնարկել չորեքշաբթի օրը, այն բարեհաջող ավարտ կունենա: Շաբաթվա վերջին խորհուրդ է տրվում ուշադիր լինել աշխատանքային պարտականություններըկատարելիս:

Ցուլեր-Սպասվում է բավական հաջող շաբաթ : Կարողացեք որսալ հարմար պահը և գործերի ընթացքն ուղղել ցանկալի կողմ: Սպասվում են ծախսեր` աշխատեք շատ չտարվել գնումներով: Որևէ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեք մտերիմ անձնավորության հետ: Եթե ինչ-որ մեկին նեղացրել եք, ապա ժամանակն է հաշտվելու:

Երկվորյակներ-Նոր շաբաթվա որոշ իրադարձություններ , հավանական է ազդեն Ձեր տրամադրության վրա: Հատկապես հետևողական եղեք աշխատավայրում: Հնարավոր է, փոքրիկ բացթողումը հետագայում պրոբլեմների առջև կանգնեցնի ձեզ: Աշնան համար կազմված ծրագրերը հաջողությամբ կպսակվեն, եթե դուք դրանց ձեռնամուխ լինեք այս շաբաթվանից:

Խեցգետիններ-Առաջիկա շաբաթում դժվարություններ են սպասվում: Առողջության հետ կապված խնդիրներ կլինեն, անձնական կյանքում ևս խոչընդոտներ կծագեն: Աշխատեք մանրուքների պատճառով չնյարդայնանալ: Հիշեք, որ ոչինչ ձեր ձեռքում չէ, ամեն ինչ կանխորոշված է աստղերի կողմից: Ուստի զինվեք համբերությամբ: Չէ, որ այս կյանքում ոչինչ հարատև չէ:

Առյուծներ- Աշունը բավական հետաքրքիր ազդեցություն է թողնում Առյուծների վրա: Նրանք շատ հաստատակամ են տրամադրված և պատրաստ են նվաճել կարիերայի բարձունքները, ու նաև` կարգավորել անձնական կյանքը: Սակայն հիշեք չափազանցզբաղվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա:

Կույսեր-Հենց շաբաթվա սկզբից ստիպված եք զբաղվելու տնային գործերով և լուծել ընտանեկան պրոբլեմները` սկսած բնակարանային վերանորոգման աշխատանքներից, ավարտած ` միջանձնային հարաբերությունները հաղթելով: Շաբաթվա երկրորդ կեսն անհամեմատ ուրախ և անհոգ կանցնի, եթե իհարկե դուք չորոշեք այդ օրերին գործերով տարվել:

Կշեռքներ-Նոր շաբաթը փոփոխություն կմտցնի: Ձեզ սպասվում է հաջողություն, հարկավոր է միայն մի փոքր ջանասեր լինել: Սպասվում են ճանապարհորդություններ, արկածներ, սեր, նպատակների իրականացում: Համարձակ եղեք, այժմ ձեզ ոչինչ չի խանգարի` ձեզ առաջընթաց է սպասվում: Հանգստյան օրերին լիովին տրվեք հանգստին` դրա իրավունքը դուք վաստակել եք:

Կարիճներ- Շրջանը աննախադեպ հաջողություններ է խոստանում : Շաբաթվա սկիզբը լի կլինի արկածներով, ուղևորություններով և հանդիպումներով: Զգույշ եղեք , պետք չէ չափազանց շատ տրվել զվարճություններին: Հնարավոր է հայտնվեք շահախնդիր մարդկանց սարդոստայնում , որոնք կօգտվեն ձեր հնարավորություններից:

Աղեղնավորներ-Գալիք շաբաթում աստղերն առանձնակի մտահոգություններ չեն խոստանում , թեպետ տրամադրությունը մելամաղձոտ կլինի: : Վանեք տրամադրությունն ու զվարճացեք: Ձեր ներքին ձայնը կհուշի թե պրոբլեմներն ինչից կարող են ծագել , ուստի կկարողանաք շրջանցել որոշ դժվարին իրավիճակներ: Շաբաթվա ընթացքում տեսած երազները կիրականանան:

Այծեղջյուրներ- Որոշ իրադարձություններ կստիպեն ձեզ այլ հայացքով նայելու կյանքին: առանձնակի ուշադրություն դարձրեք նոր ծանոթների հետ կնքվող գործարքներին , որոնք ֆինանսական մեծ հաջողություն են խոստանում: Կլինեն վառ տպավորություններ, անմոռաց հանդիպումներ: Դուք այժմ հակառակ սեռի հիացմունքի առարկան եք, օգտվեք այդ հնարավորությունից:

Ջրհոսներ- Խորհրուդ է տրվում ուշադրություն դարձնել նախանշաններին , հատկապես երազներին : առաջիկա օրերը կանխորոշիչ կլինեն: Շաբաթվա երկրորդ կեսին , հնարավոր է որոշ գաղտնիքներ պարզ դառնան, կամ էլ որոշ իրադարձություններ ստիպեն, որ դուք կարևոր եզրահանգումներ անեք: Հարմար ժամանակ է զվարճությունների և արկածների համար:

Ձկներ- Հենց շաբաթասկզբից գործի անցեք ` էներգիայով լի և աննահանջ կերպով: դուք հնարավորություն կունենաք վերականգնել գործարքներն այն մարդկանց հետ , ում հետ նախկինում փոխհամաձայնության չեք գալիս: Եթե մտադիր էիք սիրելիին հաճլի անակնկալ մատուցել, ապա այժմ դրա ամենահարմար ժամանակն է:

 
Դիտել են 1031 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info