Ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

vost (2)Հոկտեմբերի 9-ին, ժամը 01.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ «Ասֆալտի գործարանի» մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ և դիակը շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ4 միջպետական ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 6-րդ կմ-ի մոտակայքում «ՈւԱԶ» մակնիշի 34ZF226 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Բ. ծնվ. 1982թ.) ավտոմեքենան նախնական տվյալներով վրաերթի ենթարկել Հ. Ա.-ին (ծնվ.1957թ.), ով ստացված վնասվածքներից` տեղում մահացել է. այնուհետև «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Հրշեջ-փրկարարները դիակի մնացորդները տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, գազազրկել և հոսանքազրկել են «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի վայրից մոտ 30 մ հեռավորության վրա հայտնաբերվել է զոհված քաղաքացու «Օպել» մակնիշի 22ՏՏ942 պետհամարանիշի ավտոմեքենան՝ կայանված ճանփեզրին:

 
Դիտել են 182 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info