Beeline-ը երկարաձգում է «Վստահության րոպեներ» ծառայության ակցիայի ժամկետը

beelineAMBeeline-ը հայտարարում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետի երկարաձգման մասին: Ակցիայի շրջանակում «Վստահության րոպեներ» ծառայությունից օգտվող բաժանորդներին տրամադրվող գումարի չափը կրկնապատկվել է` կազմելով 200 դրամից մինչև 6000 դրամ: Բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել ակցիայից մինչև 2015 թ. մարտի 31-ը:
«Մենք գիտակցում ենք, որ ծառայությունների որակի բարելավմանը զուգահեռ պետք է նաև ապահովել դրանց առավելագույն հարմարավետությունն ու հասանելիությունը մեր բաժանորդների համար: Հետևելով այս մոտեցմանը` մենք որոշեցինք երկարաձգել «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետը, որպեսզի բաժանորդները հնարավորություն ունենան օգտվել մեր պարզ ու հարմար ծառայություններից անգամ նվազագույն հաշվեկշռի դեպքում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես տեղական ցանցում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# USSD հրահանգը, ուղարկելով 141 տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին կամ զանգահարելով 064046 համարին: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է ՀՀ տարածքում, իսկ ռոումինգում գտնվելիս այն կտրամադրվի բաժանորդին 7 օր ժամանակահատվածով: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվեկշռից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան: Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր ավելի քան 3 ամիս հանդիսանում են Beeline-ի բաժանորդ:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.beeline.am կայքը:

 
Դիտել են 67 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info