Beeline-ն առաջատար է MNP ծառայության միջոցով տեղափոխված բաժանորդների թվով

beelineAMBeeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում համարների տեղափոխելիության ծառայության (MNP) մեկնարկից ի վեր Beeline-ի ցանց է անցել ավելի քան 6000 հաճախորդ: Ծառայության գործարկման յոթ ամիսների արդյունքում Beeline-ը պահպանում է առաջատարի դիրքերն ըստ Beeline-ի ցանց տեղափոխված բաժանորդների թվի: Դրական դինամիկա է պահպանում նաև MNP ծառայությունից օգտվող բաժանորդների ցուցանիշը:

«Շատ հաճելի է, որ Beeline-ը MNP-ի գործարկման յոթ ամիսների արդյունքներով առաջատար է տեղափոխված հաճախորդների թվով, ավելին Beeline-ի ցանցին ավելի շատ հաճախորդներ են միանում, քան հեռանում: «Պարզ, հարմար, քեզ համար» – ահա այն կարգախոսը, որով մենք առաջնորդվում ենք թե´ մեր հաճախորդների սպասարկման, և թե´ սակագնային քաղաքականության շրջանակում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հաճախորդներին, ովքեր իրենց նախապատվությունը տվել են Beeline-ին, ինչպես նաև հեղահաղորդակցության առաջատար օպերատորի պարզ և հարմար ծառայություններին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանում MNP ծառայության գործարկման ամբողջ ընթացքում շուրջ 500 բաժանորդ տեղափոխվել են այլ ցանցեր, սակայն այնուհետև նորից վերադարձել են Beeline-ի ցանց:

Նշենք, որ 2014 թ. հոկտեմբերի 5-ին «Համազգային վստահություն» խորհրդի «Լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» 4-րդ ազգային մրցանակաբաշխության արդյունքներով Beeline-ն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը:

 
Դիտել են 293 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info