Հայաստանում է Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի պատվիրակությունը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի պատվիրակությանը:

Նախագահը ՎԶԵԲ-ի պատվիրակության այցը գնահատել է իբրեւ Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ուղղված քայլ եւ բարձր է գնահատել բանկի գործունեությունը երկրում: Նշելով, որ  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը ձեւավորվել է Հայաստանի անկախացումից ի վեր, եւ տարեցտարի գործակցության շրջանակներն ընդլայնվում են, Սերժ Սարգսյանը խրախուսելի է համարել բանկի մասնակցությունը Հայաստանի տնտեսության համար կարեւոր ու հեռանկարային ցանկացած ծրագրի: Նախագահի հավաստմամբ, այդ արդյունավետ համագործակցությունը բերում է նաեւ վստահության մեծացման եւ նպաստում երկիր արտաքին ներդրումների հոսքին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ`Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները նախ շնորհավորել են  Սերժ Սարգսյանին Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ապա նշել, որ պատվիրակությունը Հայաստան է այցելել` երկրի համար 2012-2015 թվականների ՎԶԵԲ-ի ռազմավարության մշակման նպատակով քննարկելու համագործակցության առաջնահերթությունները, ծանոթանալու Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակին ու բանկի ընթացիկ ծրագրերին: Բանկի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանի կառավարությունն զգալի աշխատանք է իրականացրել երկրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Նրանք կարեւորել են հատկապես տեսչական բարեփոխումների, հարկային օրենսդրության բարեփոխման եւ մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքը` ընդգծելով, որ որոշ ոլորտներում դեռեւս կան լուծման կարիք ունեցող խնդիրներ, եւ ՎԶԵԲ-ը պատրաստ է աջակցել դրանց լուծմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ոլորտները:

 
Դիտել են 40 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info