Ավտովթար Ծիծեռնակաբերդի խճուղու «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում

vost (2)Նոյեմբերի 27-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 AD 415 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Կ. Հ., ծնվ. 1967 թ) բախվել է կայանած (խափանված) «ԶԻԼ» մակնիշի 22 LO 506 պ/հ ավտոմեքենային (վարորդ` Վ. Վ., ծնվ. 1985թ.), ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Վարորդ Կ. Հ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրդեհը մարվել է ժամը 05.38-ին:

Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

 
Դիտել են 210 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info