Սարկոզին նամակ է հղել Նալբանդյանին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին` շնորհակալություն հայտնելով Հայաստան իր պետական այցինախապատրաստմանն ու ընթացքին նրա ունեցած մասնակցության համար։

«Ձեզ շնորհված Պատվո Լեգիոնի Բարձրագույն Սպայի կոչումը ընդունեք որպես Ֆրանսիայի երախտագիտության խոսուն վկայություն՝ այն օրինակելի հանձնառության համար, որը Դուք ստանձնել եք, որպեսզի մեր երկու երկրների եղբայրական բարեկամությունը, որի մասին հատուկ ընդգծում էինք Նախագահ Սարգսյանն ու ես թե՛ Փարիզում, թե՛ Երեւանում, չլինի սոսկական խոսք», – ասված է Ֆրանսիայի նախագահի հոկտեմբերի 12-ի նամակում, որը այսօր տեղադրվել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում։

«Համոզված եղեք, որ այն փոխադարձ վստահությունը, որ իբրեւ արտաքին գործերի նախարար հաղորդել եք Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններին, կհանդիսանա, անկասկած, ամենահաստատուն երաշխիքը, որպեսզի կոնկրետ գործերի վերածվեն ինչպես այն հեռանկարները, որոնք ուղենշվել են Նախագահ Սարգսյանի հետ նախ Փարիզում, ապա՝ Երեւանում կայացած զրույցների ընթացքում, այնպես էլ համագործակցության այն պայմանավորվածությունները, որ Դուք ձեռք եք բերել պետական այցիս ընթացքում ինձ ուղեկցող նախարարների հետ», – գրել է Սարկոզին։

«Մաղթում եմ Հայաստանին խաղաղ ու բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է», – ասված է Ֆրանսիայի նախագահի նամակում։

Անցած շաբաթ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` շնորհակալություն հայտնելով հոկտեմբերի 6-7-ը Հայաստան կատարած պետական այցի ընթացքում իրեն ցուցաբերած «բացառիկ ընդունելության» համար:

 
Դիտել են 41 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info