Դանակահարություն Վանաձոր քաղաքի դպորցներից մեկում

danakԴեկտեմբերի 2-ին, ժամը 15.05-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային ձախ մասի կտրած-ծակած վերք, կոլակտոյիտ վիճակ» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի մի դպրոցից հիվանդանոց է տեղափոխվել 1997 թ. ծնված Տիգրան Գ.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, Վանաձորի Ներսիսյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Տիգրան Գ.-ն ստացել է վնասվածքը անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքով հարվածելու հետևանքով, նաև պարզվել է, որ վիճաբանության ժամանակ ձախ գոտկային շրջանի կտրած վերքով հիվանդանոց է դիմել 1997 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքով հարվածելու հետևանքով: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.30-ին, ինքնակամ, մեղայականով բաժին է ներկայացել 1997 թ. ծնված Նարեկ Ա.-ն և խոստովանել, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով հարվածել Տիգրան Գ.-ին և Ռոբերտ Պ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նարեկ Ա.-ն ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

 
Դիտել են 420 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info