Orange-ի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Տավուշ գյուղում բացվեց համակարգչային կենտրոն

Orange-ը շարունակում է համայնքային զարգացմանն ուղղված իր կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի իրականացումը: Տավուշի մարզի Տավուշ գյուղում բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնվել է Orange-ի, «Շեն» բարեգործական կազմակերության և համայնքի համատեղ ջանքերով:

1800 բնակիչ ունեցող այս գյուղում բացված համակարգչային սրահը համալրված է 6 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,348,860 դրամ: Ինչպես նշեց գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը, գյուղում ընտանիքների միայն 10%-ն ունի համակարգիչ և ինտերնետ տանը, այնպես որ այս համակարգչային սրահը իսկական հանրային պատուհան կդառնա դեպի համացանց:

«Մենք հեռահաղորդակցության ծառայություններ ենք մատուցում, և մեր աշխատանքի նպատակն ու առաքելությունն է հաղորդակցման նորագույն միջոցները հասցնել բոլորին: Այս գիտակցությամբ ենք կառուցել ընդարձակ 3G+ ցանց և գերարագ ինտերնետը հասցրել մինչևիսկ սահմանամերձ բնակավայրեր: Կարծում ենք, որ հեռավոր բնակավայրերի բնակիչներին տալով մուտք դեպի ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհ` մենք ոչ միայն հեշտացնում ենք նրանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջև, այլ նաև թույլ տալիս շատ առումներով ունենալ նույն հնարավորությունները, ինչ մայրաքաղաքի բնակիչներն ունեն: Մեր կորպորատիվ պատասխանատվության փիլիսոփայության հիմքերից է` ծառայեցնել մեր տեխնոլոգիաները հեռավոր համայքների ներառմանն ու զարգացմանը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինչպես նախորդ նմանօրինակ ծրագրերի դեպքում, այս անգամ նույնպես համակարգչային սրահը կյանքի է կոչվել գյուղի համայնքի հետ միասնական ջանքերի շնորհիվ և գտնվելու է տեղական հասարակական կազմակերպություններից մեկի հոգածության տակ, ինչն էլ երաշխավորելու է ծրագրի հարատևությունն ու երկարատև հաջողությունը:

Orange-ի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել և աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և վերջիններիս հնարավորություն տալ օգտվել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից:

Թեգեր:

,
 
Դիտել են 72 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info