Կրեմլում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր ասել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը «խորհրդանշում է Ռուսաստանը եւ Հայաստանը կապող ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաեւ ցուցադրում այն ձեռքբերումները, որոնք մենք շատ կարեւոր ենք համարում»:

Դմիտրի Մեդվեդեւն այդ մասին ասել է այսօր Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր մենք լայնածավալ բանակցություններ կանցկացնենք նեղ եւ ընդլայնված կազմերով, կքննարկենք երկկողմանի եւ տարածաշրջանային համագործակցության հարցերը, կխոսենք տնտեսական, ռազմական եւ տեխնիկական համագործակցության, մեր բազմակողմանի կապերի մասին, ինչպես նաեւ կնախանշենք մեր փոխգործայկցությունը առաջնահերթությունները տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում, ներառյալ մեր դաշնակից կառույցներում, ինչպիսին է ՀԱՊԿ-ը»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը:

«Մեր հարաբերությունների պատմության մեջ այս տարին շատ կարեւոր է, քանի որ այն մեր երկրների միջեւ բազմակողմանի եւ դաշնակից համագործակցության վերաբերյալ մի շարք կարեւորագույն որոշումներ է առաջացրել»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

«Մենք գոհ ենք քաղաքական երկխոսության առկա մակարդակից: Նախագահների, կառավարությունների, նախարարների մակարդակում այնպիսի մթնոլորտ է ձեւավորվել, որից ելնելով կարելի է ցանկացած հարց քննարկել, իսկ դա, ըստ ինձ, ընկերների հարաբերություններում ամենակարեւորն է:
Վատ չեն զարգանում մեր տնտեսական հարաբերությունները: Չնայած ճգնաժամին, կիսաշրջափակման մեջ գտնվելով հանդերձ մենք ապրանքաշրջանառության, ներդրումների տարեկան աճ ենք արձանագրել, դա շատ կարեւոր է: Ես ուրախ եմ, որ այսօր մենք հումանիտար ոլորտում մեծ պայմանագիր կստորագրենք, քանի որ այդ կողմը նույնպես շատ կարեւոր է մեզ համար»,- պատասխան խոսքում ասել է ՀՀ նախագահը:

 
Դիտել են 65 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info