Beeline-ը ներկայացնում է «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» ամանորյա առաջարկը

01Beeline-ը ներկայացնում է «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: Հատուկ առաջարկը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել Beeline Smart սմարթֆոն և ստանալ 2 ամիս «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունը ընդամենը 29 900 դրամով: Ակցիայից կարող են օգտվել Beeline-ի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Առաջարկի շրջանում Ինտերնետի արագությունը կկազմի մինչև 512 կբ/վրկ:
«Այսօր մեր ընկերությունում հայտարարված է «Հաճախորդների օր», որը նվիրված է մեր հերթական հատուկ առաջարկին։ Ղեկավարական ողջ անձնակազմն աշխատում է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, ներկայացնում մեր բաժանորդներին ամանորյա առաջարկները և շնորհավորում նրանց գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Սա իսակապես եզակի հնարավորություն է մատչելի գնով ձեռք բերել սմարթֆոն և 2 ամիս օգտվել անսահմանափակ ինտերնետից` առանց հետագա պարտավորությունների։ Ավելին, ես համոզած եմ, որ այս սմարթֆոնը կարող է դառնալ ամանորյա հրաշալի նվեր Ձեր հարազատների և ընկերների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հեռախոս սուպեր գնով» և «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկները կկգործեն մինչև 2015 թ. փետրվարի 28-ը ներառյալ։ «Անսահմանափակ ինտերնետ Premium (Պրեմիում)» ծառայությունների գործողության ժամկետը կարելի է ստուգել`հավաքելով *118# հրահանգը:
Հատուկ առաջարկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին կամ www.beeline.am կայքում:

 
Դիտել են 543 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info