Ինչ է սպասվում 2015 թվականին ըստ արեվելյան հորոսկոպի

astx (1)Խոյեր – Փայտե Այծի տարին հաջողակ է բոլոր խոյերի համար: Այս տարին հոյակապ հնարավորություն է դեպի լավը փոխվելու համար: Խոյերը սերտ շփումներ կհաստատեն շրջապատի մարդկանց հետ, ձեռք կբերեն նոր ընկերներ, հաջողություններ կունենան թե՛ անձնական կյանքում եւ թե՛ աշխատանքում:
Տարվա առաջին կեսում, հատկապես հունվար-փետրվար ամիսներին, խորհուրդ է տրվում լավ հանգստանալ, քանի որ արդեն ամռանը կարող են անավարտ գործեր կուտակվել, որոնց հաղթահարման համար լուրջ էներգիա ու ջանքեր են պահանջվելու: Աշխատանքն այնքան շատ կլինի, որ մի պահ ցանկություն կառաջանա ամեն ինչ թողնել ու հեռանալ: Սակայն նման զգացումներին տրվելը կործանիչ կլինի Խոյերի համար: Չպետք է հանձնվել, անհրաժեշտ է պայքարել: Ստեղծված իրավիճակից դուրս գալու դեպքում, Խոյերի առջեւ կբացվեն մեծամեծ հաջողություններ, եկամուտներ բերող նորանոր հորիզոններ: Մնում է եւս մեկ անգամ հիշեցնել՝ վճռականություն, կամք, աշխատասիրություն: Ահա սրանք են Խոյերի հաջողության հասնելու գաղտնաբառերը:
Ցուլեր-Տարին բարեհաճ է Ցուլերի նկատմամբ: Նրանք շատ են աշխատել անցած տարիների ընթացքում ու վաստակել են մի փոքր շունչ քաշելու իրավունքը: Փայտե Այծի տարին խոստանում է զգալիորեն փոխել նրանց կյանքը: Շատ հավանական է, որ Ցուլերը էապես փոխեն իրենց մտածելակերպն ու կենսակերպը: Աշխատասեր ցուլերը տարբեր առաջարկներ կստանան, ինչի շնորհիվ կկարողանան լրջորեն ավելացնել իրենց ֆինանսական հնարավորություններն ու մի լավ վաստակել: Նրանք հաջողակ կլինեն իրենց բոլոր նախագծերի մեջ:
Լավ կլինի մայիս-հունիս ամիսներին ճանապարհորդել որեւէ ուղղությամբ: Շատ հնարավոր է, որ հենց այդ ճանապարհորդությունը նոր կյանքի, հանդիպման ու սիրո սկիզբ դառնա:
Երկվորյակներ-Փայտե Այծի տարին նոր նախագծեր կառաջադրի Երկվորյակներին, որոնց շուրջ անհրաժեշտ է լրջորեն խորհել ու ճիշտ որոշումներ կայացնել: Տարին բեկումնային է նրանց համար: Հենց այս տարվա ընթացքում է պետք կյանքի կոչել համարձակ ու նոր գաղափարները: Երկվորյակները հեշտությամբ լեզու կգտնեն հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ: Տարին բարեհաջող է ընտանիք կազմելու համար: Այս պարագայում նաեւ հնարավոր է բնակության ու աշխատավայրի փոփոխություն, անգամ արտասահմանյան երկարաժամկետ գործուղում: Ընդհանրապես պետք է փաստել, որ հենց սերն է լինելու Երկվորյակի ուղեկիցը ողջ տարվա ընթացքում, դառնալու նրան հաջողություն բերող հիմնական գրավականը:

Խեցգետին-Ակտիվ եւ գործունյա Խեցգետինների համար Փայտե Այծը հիմնականում բարեբեր է: Նրանք զերծ կմնան ֆինանսական, նյութական կորուստներից, սթրեսներից ու նյարդային ցնցումներից: Իսկ ահա կամազուրկ, տատանողական ու թուլակամ Խեցգետինը պետք է զգուշանա՝ տարին կարող է նրա կործանման սկիզբ դառնալ: Պետք է վճռական լինել, հաղթահարել ներքին թուլությունը, անհրաժեշտության դեպքում ընդվզել, պայքարել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Միայն ամուր կամքի, ուժերը լարելու շնորհիվ նա կկարողանա դուրս գալ շրջապտույտից ու շունչ առնել, հակառակ դեպքում՝ ամեն ինչ կորած է:
Առյուծ-Տարին բավականին հաջողակ ու իրադարձություններով լեցուն կլինի: Առյուծները կկարողանան եւ՛ մի լավ զվարճանալ, եւ՛ հանգստանալ, եւ՛ զգալի գումար աշխատել: Նրանցից շատերը կփոխեն իրենց ապրելակերպը, նոր նախագծեր կմշակեն, կուղեւորվեն ճանապարհորդությունների, որոնց ընթացքում նորանոր ծանոթություններ կհաստատեն, գաղափարներ կառաջադրեն: Ընտանիք ունեցող որոշ Առյուծներ եւս առօրեկանությունից փախչելու նպատակով, աշխատավայրում անընդհատ գործուղումներ կխնդրեն, որոնց հետեւանքները կարող են ընտանիքի քայքայման պատճառ դառնալ: Ուստի նման Առյուծների երկրորդ կեսերը պետք է շատ զգոն լինեն:Տարվա առաջին կեսում բիզնեսի մեջ ներդրում կատարելու դեպքում մեծ են հաջողության հասնելու նախադրյալները: Վաստակած գումարները խորհուրդ է տրվում ծախսել տան վերանորոգման, նոր կահույքի ու էլեկտրատեխնիկայի ձեռքբերման, ընտանիքի հետ հաճելի ժամանցի վրա:
Կույսեր-Տարվա ընթացքում Կույսերը էլ ավելի են կապվելու տանը, երեխաներին, առօրյա հոգսերին: Այդ հոգսերի պատճառով, նրանց մոտ կարող է ձեւավորվել դժգոհություն, լքվածության ու միայնակության զգացողություն: Նման իրավիճակից դուրս գալը շատ դժվար կլինի, ուստի անհրաժեշտ է համբերել ու դիմանալ: Խորհուրդ է տրվում կյանքի մեջ կրքոտության թեկուզ փոքրիկ ալիք մտցնել, ինչը ընտանեկան ձեւավորված առօրեկանությունը փոխելու միակ գրավականը կդառնա:
Տարին կփոխի նաեւ Կույսերին: Նրանք կարող են դառնալ նրբանկատ ու հոգատար հարազատների, ներողամիտ չարակամների ու թշնամիների նկատմամբ:
Կշեռք-Ինքնազարգացում, պլանավորում, նպատակասլացություն: Ահա այն երեք բաղադրիչները, որոնց հետեւելու են Կշեռքները: Ամբողջ տարվա ընթացքում նրանց ուղեկիցն է լինելու մեծ ոգեւորությունն ու հաջողության մուսան, ուստի կյանքի են կոչվելու նույնիսկ ամենախենթ գաղափարները: Ընդհանրապես, հեռատես ու վճռական Կշեռքների համար Փայտե Այծի տարին իրական հարթակ է մեծամեծ հաջողությունների հասնելու հարցում:
Կարիճ-Տարվա ընթացքում Կարիճները կլինեն ակտիվ ու գործարար, կփորձեն բարելավել իրենց նյութական վիճակը, նվաճել նոր բարձունքներ: Ի դեպ, Փայտե Այծը բարեհաճ է Կարիճների հանդեպ, որոնք միշտ էլ աչքի են ընկել իրենց համարձակությամբ: Կարեւոր է նաեւ, որ տարվա կեսին հերթական հանդիպման արդյունքում Կարիճի կյանքում հայտնվելու է մի նոր ծանոթ, որի հետ շփումը զգալիորեն փոխելու, կատարելագործելու է վերջինիս ապրելակերպն ու կենսակերպը:
Աղեղնավոր-Տարին հաջողակ է այն Աղեղնավորների համար, ովքեր լավատեսորեն են նայում ապագային, չեն վախենում ճակատագրի հարվածներից, պատրաստ են դիմակայելու ցանկացած դժվարության, հաղթահարելու յուրաքանչյուր խոչընդոտ: Այս դեպում, նրանց սպասում են բազում անհավանական ու հաճելի ակնթարթներ, նվերներ: Ըստ աստղագետների, տարին բարեհաջող է նոր կապերի, հին, համարյա մոռացված հարաբերությունների վերականգնման համար, որոնք դրականորեն կանդրադառնան կյանքի տարբեր ոլորտների վրա:
Այծեղջյուր-Տարին կդառնա ծառացած հարցերի պատասխանները փնտրելու ժամանակահատված: Ցավոք ոչ բոլոր հարցերի պատասխանները հնարավոր կլինի գտնել: Անտեղի շտապողականությունն ու անհեռատեսությունը կարող են հանգեցնել երբեմն անելանելի թվացող իրավիճակների հաստատմանը: Ուստի կարեւորագույն ու ճակատագրական որոշումները, խոշոր գնումները խորհուրդ է տրվում հետաձգել մինչեւ տարեվերջ:
Աստղերը զգուշացնում են, պետք չէ առաջին իսկ պատահած նոր ծանոթի առաջ բացել սիրտն ու հոգին, առավել եւսª օջախի դուռը:
Ջրհոս-Փայտե Այծի տարին չափազանց բարեհաճ է Ջրհոսների համար: Կարելի է հասնել հոգեկան ու առօրեկան լիակատար ներդաշնակության: Ընդհանրապես Այծն ու Ջրհոսը խիստ նման են մեկմեկու՝ երկուսն էլ շփվող են, սիրալիր, կրքոտ ու քիչ աշխատասեր: Ոստի ստեղծագործ ու փնտրող Ջրհոսները հեշտությամբ կիրականացնեն իրենց երազանքները: Սակայն պետք չէ մտածել, որ նշված հաջողություններն առանց աշխատանքի ու ջանքերի են տրվելու: Ուղղակի, այս տարի Ջրհոսները այդ հաջողություններին կարող են հասնել անգամ շատ քիչ աշխատանքի շնորհիվ:
Անձնական կյանքում եւս Ջրհոսներին մեծ երջանկություն է սպասվում: Նրանք իրենց ներդաշնակ ու հաջողակ են զգում ոչ միայն զուգընկերոջ հետ հարաբերություններում, այլ նաեւ աշխատանքային նվաճումների շնորհիվ:
Ձկներ-Ուշադրություն հենց Փայտե Այծի տարում Ձկներին ընձեռնված է հոյակապ ու անկրկնելի հնարավորություն կյանքում ահռելի թռիչք կատարելու, մեծամեծ հաջողություններ գրանցելու համար: Տարին իրական բացահայտում է դառնալու նրանց համար, ստիպելու է հավատալ հրաշքներին ու իրար հետեւից տոնել հաղթանակները՝ անձնական կյանքում, բիզնեսում, ընտանիքում, աշխատավայրում, շրջապատում:
Աստղերը խորհուրդ են տալիս ձեռքից բաց չթողնել ստեղծված հիանալի առիթը, լինել վճռական, աշխույժ, հասցնել ամենուր եւ ամեն ինչ: Այս դեպքում հաջողությունը կլինի նրանց կողքին, նվաճումներն ու հաղթանակները՝ գրպանում:

 
Դիտել են 11589 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info