Ավտովթար Էջմիածին-Մասիս ավտոճանապարհին` Հովտաշատ գյուղի մոտակայքում

vostՀունվարի 5-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մասիս ավտոճանապարհին` Հովտաշատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-13 միջհամայնքային ավտոճանապարհի Մասիս-Էջմիածին հատվածի 12-րդ կմ-ին բախվել են Վ. Ա.-ին (ծնվ. 1968 թ) պատկանող «Օպել» մակնիշի 35 SD 536 պ/հ և Է. Ս.-ին պատկանող (ծնվ. 1988 թ) «ՎԱԶ-2106» մակնիշի 87 PP 787 պ/հ ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ Հ. Օ-ն (ծնվ. 2002 թ), Ա. Օ-ն (ծնվ. 2003թ), Կ. Օ.-ն (ծնվ. 2000 թ), Ա.Օ-ն (ծնվ. 1956 թ), Մ. Օ-ն (ծնվ. 2008 թ) տեղափոխվել են Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Ծ. Հ.-ն (ծնվ. 1954 թ) տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

 
Դիտել են 321 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info