Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է Հայաստանի անտառամերձ բնակավայրերի ընտանիքների կողմից ոչ արտադրական նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանել:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասել է, որ այս որոշումը կնպաստի ապօրինի ծառահատումների կրճատմանը:
Նախարարը նշել է, որ այսուհետ գյուղացին հնարավորություն կունենա սեփական միջոցներով մթերելու եւ անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպություններից անվճար ձեռք բերելու մինչև 8 խմ թափուկ վառելա¬փայտ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ այս խնդիրը սահմանամերձ շրջանների բնակիչների կողմից բարձրացվել էր ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ: Նախագահը հանձնարարել էր ուսումնասել խնդիրը եւ գտնել լուծումներ:
Նախկինում թափուկների հավաքումն առանց անհրաժեշտ թույլտվության համարվում էր ապօրինի գործողություն, իսկ 1 խմ թափուկի դիմաց գյուղացիները վճարում էին 1200 դրամ: