Ավանդների փոխհատուցման հերթական փուլը

depozitԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների` ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների վերադարձի գործընթացը շարունակվում է: Ժամանակ առ ժամանակ քաղաքացիները բարձրացնում են ավանդների վերադարձման խնդիրը, և այլ սոցիալական խնդիրների լուծման հետ մեկտեղ կարևորում նաև այս խնդրի լուծումը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարությանն է ներկայացրել մի նախագիծ, որով հաստատվել է նախկին ԽՍՀՄ «Խնայբանկի» ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց սոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման ծրագրերի շարունակականությունը:
Նախատեսվում է, որայս տարի 7000-ից ավելի անձինք կստանան իրենց ավանդները և ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը առաջին հերթին լինելու է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին:
Հատկանշական է, որ ավանդների վերադարձը հատկապես առանձնակի նշանակություն ունի սոցիալապես խոցելի ավադատուների համար: Ավանդների տրամադրումը այս խավի ավանդատուներին որոշակի առումով կմեղմիսոցիալական այդ խմբի վիճակը:
Այնուամենայնիվ, ավանդների տրամադրումը միայն սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներով չի սահմանափակվում: Կառավարության ընդունած որոշումը նախատեսում է նաև, որ ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում են ստանալու նաև մարտական գործողությունների մասնակից և սահմանամերձ համայնքներում հաշվառված անձինք:
Սա ավանդների փոխհատուցման գործընթացի հերթական փուլն է, և պրոցեսը շարունակական է:

 
Դիտել են 1451 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info