Ինչ ցույց տվեցին գյումրիի դեպքերը

gyumri-hyupatՌուսաստանի հյուպատոսության և Շիրակի մարզի դատախազության առջև գյումրեցիների բողոքն ավարտվեց բախումներով: Արդյունքում եղան ավելի քան 14 վիրավորներ և 13 բերման ենթարկվածներ: Հարց է առաջանում, թե ինչու այդպես ստացվեց:
Չէ՞ որ հավաքված բազմության մեջ ընդգրկված էին մտահոգ, իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող մարդիկ, ովքեր դուրս էին եկել հայի իրավունքը պաշտպանելու և փորձում էին իրենց խոսքը լսելի դարձնել ու համբերատարությամբ սպասում էին իրենց առաջ քաշած խնդիրների լուծմանը:
Բայց բողոքի ընթացքում նկատվում էին նաև իրավիճակի նկատմամբ ոչ ադեկվատ մոտեցում ունեցող անձինք, որոնք հակված էին սադրիչ գործողությունների և ամեն ինչ անում էին իրավիճակը լարելու և սրելու համար: Երբ բողոքի ընթացքում գլխավոր դատախազը փորձում էր բացատրել զարգացումների իրավական բնույթն ու հնարավոր եղանակները, որոշ անձինք քարեր էին շպրտում նրա ուղղությամբ ու բղավելով խոչընդոտում նրան ելույթ ունենալ, մինչդեռ այն երկխոսությունը, որը պահանջում էին հավաքվածները, այդ պայմաններում չէր կարող տեղի ունենալ:
Հասկանալի է, որ մարդկանց մեջ զայրույթ կար, սակայն պետք է պահպանել սթափ գիտակցելու ունակությունը

Նարեկ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

 
Դիտել են 396 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info