Ավտովթար Գյուլագարակ-Գարգառ ավտոճանապարհին (լրացված)

vost3Հունվարի 18-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Գյուլագարակ-Գարգառ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր 4-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 73 AA 737 պ/հ (վարորդ` Մ. Ն., ծնվ. 1970 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:

Հրշեջ-փրկարարները տուժած ուղևորին (տվյալները հնարավոր չի եղել պարզել) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Մ. Ն.-ն հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկներ տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 
Դիտել են 251 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info