Ադրբեջանը չի հանդարտվում

zinՀունվար ամիսի սկզբից ի վեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված իրավիճակ է տիրում, որի պատճառը ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն են:
Հակառակորդի կողմից հերթական սադրիչ գորշողությունները ձեռնարկվել են հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը: ՊԲ-ն հայտնում է, որ հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
Հակառակորդի հերթական ակտիվացումը չի խոչնդոտել ՊԲ առաջապահ զորամասերի կողմից շփման գծի ողջ երկայնքով մարտական հերթապահություն իրականացմանը և անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողությունների կիրառմանը:
Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
Հայկական առաջապահ ստորաբաժանումների կողմից հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը ժամանակին կասեցվել է և վերջիններիս մեծ կորուստներ կրելով, հետ են շպրտել իրենց ելման դիրքեր:
Ցավոք կորուստներ ունեցել է նաև հայկական կողմը: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:
Ադրբեջանական իշխանությունները կորցրել են իրականության զգացողությունը` չնայած իրենց կրած մեծածավալ կորուստներին:

Նարեկ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

 
Դիտել են 452 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info