Հունվարի 28-ը Մեր Հայաստանի բանակի օրն է

ՀՀ բանակԱյսօր մենք մեկ անգամ ևս հիշում ենք մեր զինված ուժերին, հարգանքի տուրք տալիս նրանց հիշատակին ովքեր զոհվեցին հանուն մեր ընդհանուր տան:
Ամանորի իր ուղերձում մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանը ասեց որ <<Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք կառուցել, շարունակեցինք նորոգել և զարգանալ որպես հասարակություն և որպես պետություն>>: Իսկ մեր հասարակության և պետության անվտանգ զարգացման երաշխավորն ու ապավենը մեր զինվորն է, մեր զինված ուժերն են: Հայոց բանակի զինվոր եղիր այն ամուր վահանը, որ երբեք ոչ ոք չկարողանա խոցել քեզ, իսկ մենք հավատում և վստահում ենք մեր <<Վահանի>> ամրությանը: Չէի ցանկանա երբեք որևէ մեկին ասել հայրենասեր եղիր, չէ որ մենք պարզապես այդպիսին պետք է լինենք: Հայրենիքին, ժողովրդին ծառայելու գործում պարտավոր ենք չափազանց ձևով հավասարակշռված ու չափավորված լինենք, լինենք նաև մարդասեր, Աստվածավախ ու Աստվածապաշտ: Սկսվել է 2015 թ. Սխալված չեմ լինի, որ ասեմ բավականին բուռն զարգացումներով: Դրան զուգահեռ զարգանում են նաև 2014թ. տարբեր իրադարձությունները և երևույթները: Տարին սկսել ենք սահմանից տխուր լուրեր ստանալով: Բայց մի բան հստակ է, ես հավատում ու վստահում եմ մեր բանակին մեր անվտանգ և խաղաղ կյանքի երաշխավորին: Խնդրում և կոչ եմ անում այս օրերի երբ հակառակորդը միջազգային գերտերությունների աչքի առջև խախտում է մարդկային հարաբերությունների բոլոր նորմերը, հաշվի առնելով աշխրհաքաղաքական այսօրվա իրավիճակը, երբ միշտ չէ, որ պատմության հասարակական-քաղաքական նույնիսկ աշխարհաքաղաքական զարգացումները ընթանում են իրենց բնական հունով, բնության օրենքներով, այլ մարդկային հավաքական կամքի ուժի, նույնիսկ սովորական տրամաբանությանը հակառակ: Պատմության մեջ լինում է այն ինչ լինում է, և ոչ թե այն ինչ պետք է լինի բնության և հասարակական օրենքներով, բնական ընթացքով, սատար կանգնենք մեր բանակին:
Բանակաշինությամբ զբաղվող մեր հայրենակիցներ, մեր սիրելի քաջ զինվոր, մենք ձեր կողքին ենք ու ամենինչով ապավինելու ենք Ձեզ: Մենք պետք է ինքներս մեզ օգնենք, բանակաշինության սուրբ գործում, միասնական ու միակամ լինենք, որ աշխարհի հզորները ու վտանգավոր հարևանները <<Հաշվի>> նստեն մեր հետ: Մենք այն սերունդն ենք, որին վիճակված է աշխարհին ապացուցելու, որ հարկավոր է ճանանչել, դատապարտել և հատուցել Հայոց ցեղասպանությունը , որ աշխարհում ալևս նման ողբերգություններ չլինեն: Հայաստանը դժբախտ երկիր չէ և մենք միասնաբար թույլ չենք տա ինչ որ մարդկանց և երկրների, որ մեր ընդհանուր տունը` Հայաստանը դժբախտ երկրի վերածեն: Մեր անվտանգության ապահովման արդյունավետ ճանապարհը մեր բանակին հավատալ, վստահել, սատարել ու թիկունք կանգնելն է, մանավանդ սրընթաց փոփոխվող այսօրվա մոլորակում: Սիրենք մեր բանակը մեր յուրաքանչյուրիս գերագույն արժեքը: Մենք հպարտ ու հզոր ենք մեր բանակով, նրա որակական առաջընթացով, թող այս տարի մեր բանակի համար լինի << Մարտական կարողությունների զարգացման տարի>>: Ինչպես իր խոսքում ասել է մեր հարգարժան նախարար Ս.Օհանյանը:
Շնորհավորում ենք մեր բանակին, ուժ և կորով մեր զինված ուժերին, օպերատիվ արձագանքելու տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած փոփոխությունների: Հանգիստ կյանքը մեր տարածաշրջանում կարելի է ասել հիմա չկա, բայց մեր բանակը ամենինչ անում է, որ ստեղծվի կայունություն, որին ձգտում ենք մենք բոլորս ու տա Աստված մեր բանակը ամենուր հաղթի: Փառք ու պատիվ մեր զինվորին, բոլոր զին ծառայողներին:
Աստված ապավեն:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

 
Դիտել են 139 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info