Մարկ Ցուկերբերգը Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցին 75 մլն դոլար է նվիրել

defaultFacebook սոցիալական ցանցի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլա Չանը Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցներից մեկին 75 մլն դոլար են նվիրաբերել:

«Այդ գումարները մեզ համար ահռելի նշանակություն ունեն: Դրանք օգտագործվելու են վերականգնման բաժանմունքի եւ վնասվածքաբանության կենտրոնի շինարարության վրա»,- ասվում է բուժկենտրոնի հայտարարության մեջ: Ցուկերբերգի նվիրատվությունը խոշորագույնն է 1994թ. հիմնված հիվանդանոցի պատմության ընթացքում, հաղորդումէ  ՏԱՍՍ-ը:

Facebook-ի հիմնադիրը նկատել է, որ իր տրամադրած գումարները կօգնեն ավելի հասանելի դարձնել բժշկական ծառայությունները Սան Ֆրանցիսկոյի բոլոր բնակիչների համար: «Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուրը պետք է որակյալ բուժօգնության հնարավորություն ունենա: Սան Ֆրանցիսկոն մեր տունն է, մենք այստեղ աշխատում ենք, ապրում եւ ցանկանում ենք օգտակար լինել մարդկանց»,- ասել է Ցուկերբերգը:

Forbes հանդեսի տվյալներով, 30-ամյա Ցուկերբերգը ամենաառատաձեռն մարդկանց ցանկում չորրորդ տեղն է զբաղեցնում:

 
Դիտել են 84 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info