Beeline-ը բարեգործական միջոցառում է անցկացրել գիշերօթիկ մանկապարտեզի սաների համար

02_1

Beeline-ը բարեգործական միջոցառում է անցկացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզի սաների համար: Միջոցառման շրջանակում ընկերությունը մանկապարտեզի սաներին նվիրել է թվային սարքավորումներ՝ մուլտֆիլմերի և մանկական զարգացնող ծրագրերի դիտման համար:

«Beeline-ի սոցիալական ռազմավարության հիմնական առաջնահերթությունը տրվում է այն ծրագրերին, որոնք օգնում են կյանքը դարձնել ավելի լավը: Մենք ուրախ ենք այս տարին սկսել աջակցելով այն երեխաներին, ովքեր ունեն դրա կարիքը: Վստահ եմ, որ այս ամենը կօգնի երեխաներին իրենց ուսման և զարգացման մեջ` դարձնելով նրանց կյանքն ավելի լավը: Մենք հետագայում ևս կշարունակենք նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ երեխաները մշտապես գտնվում են մեր սոցիալական ծրագրերի ուշադրության կենտրոնում», –  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

«Շատ հաճելի է զգալ մեծ ընկերության սերն ու ուշադրությունը: Մեր գիշերօթիկ մանկապարտեզի աշխատակազմի և սաների անունից ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս իրական տոնի և նվերների համար, որոնք կծառայեն մեր կրթօջախի  մի քանի սերունդներին», –  ասաց թիվ 10 գիշերօթիկ  մանկապարտեզի տնօրեն Աննա Պարոնյանը:  

Նշենք, որ գիշերօթիկ մանկապարտեզի 90 սաներից 60-ը սոցիալապես անապահով ընտանիքների և միայնակ մայրերի երեխաներ են։

 
Դիտել են 348 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info