Apple-ը մշակում է որոնողական համակարգ, Android-հավելված ու հեռուստատեսություն

appleԱմերիկյան լրատվամիջոցները շատ ակտիվորեն գրում են Apple ընկերության մոտակա պլանների մասին։ Ամենաշատը քննարկվում է սեփական որոնողական համակարգ ստեղծելու լուրը։ Cult of Mac կայքը գրում է այս մասին՝ հիմնվելով ընկերության աշխատանքի հայտարարություններից մեկի վրա․ Apple-ն այս պահին փնտրում է Apple Search անունով ծրագրի ղեկավար։ Հաջորդ ամենաքննարկվող նորությունն Apple-ի սեփական երաժշտական ծառայություն թողարկելն է, որ կկոչվի Beats։ 9to5mac.com-ը գրում է, որ ծառայությունը սերտորեն կինտեգրվի օգտագործողի հեռախոսում առկա երաժշտադարանի հետ, կունենա սոցիալական ֆունկցիաներ և այլն։ Beats Music-ն ունի արդեն Android-հավելված, սակայն ընկերությունը, ըստ աղբյուրի, կթողարկի նոր Android-հավելված։ Re/code կայքը գրում է, որ Apple-ը պատրաստվում է թողարկել նաև որակյալ հեռուստատեսային ծառայություն, սակայն առայժմ հեռուստաալիքների հետ համաձայնության գալը դժվար է, և որոշակի արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է։

 
Դիտել են 83 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info