2015թ. Հայաստանը 314 հազար դոլար կհատկացնի տեխնոպարկերին

20152015թ. Հայաստանը 150 մլն դրամ կհատկացնի Գյումրիի եւ Վանաձորի  տեխնոպարկերին։ Այս մասին համապատասխան որոշումը փետրվարի 12-ին ընդունվել է Հայաստանի Կառավարության նիստին։ Գյումրիի տեխնոպարկում պլանավորվում է պատրաստել եւ վերապատրաստել առնվազն 300 մասնագետ, համագործակցել առնվազն 3 ընկերությունների հետ եւ բինզես խորհրդատվություն տրամադրել մշակող ընկերությունների առնվազն 20 թիմերին։ Վանաձորի տեխնոպարկում, շինարարությանը զուգահեռ, պլանավորվում է պատրաստել առնվազն 100 մասնագետ, խորհրդատվություն կազմակերպել առնվազն 10 ընկերությունների եւ սկսնակ թիմերի համար, ինչպես նաեւ ստեղծել գիտական լաբորատորիա։ Գյումրիի տեխնոպարկը բացվել էր 2013թ. սեպտեմբերին, իսկ Վանաձորի տեխնոպարկի շինարարական աշխատանքները պլանավորվում է ավարտին հասցնել 2016թ.։ Տեխնոպարկերին աջակցություն է ցուցաբերվում Համաշխարհաւին բանկի «Էլեկտրոնային հասարակություն եւ նորարարություն՝ հանուն մրցունակության»  վարկային ծրագրի շրջանակներում։

 
Դիտել են 179 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info