Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում

f405283cfa8d587e9d76ccacef4bc78bՔիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի 95 RU 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Թեժլեռ կոչվող տարածքում՝ «Կանյոն» ռեստորանային համալիրի ճանապարհին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար՝ Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Տվյալ վայր են ժամանում նաև քննչական վարչության և Գուգարքի քննչական բաժնի քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև ճշտվում է՝ ով է եղել վարորդը: Նշված ավտոմեքենան հաշվառված է Լոռու մարզի Արջուտ գյուղի 29 փողոցի 19 տան բնակիչ՝ 49-ամյա Լևոն Սիրադեղյանի անվամբ:

 
Դիտել են 981 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info