Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան կիրճում ավտովթար է տեղի ունեցել: ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, մեկնելով վթարի վայր, պարզել են, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչ, 24-ամյա Արեգ Բադալյանը իր վարած Hyundai մակնիշի 08 NN 880 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի մետաղյա խողովակին, այնուհետ՝ բետոնե պատնեշին: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 19-ամյա Ինեսսա Մանուկյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: