Ավտովթար «Հյուսիսային» ավտոկայանի մոտ

2d2c7b814a4858a0d619300e57a9bbe8Այսօր՝ փետրվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոմայրուղում` «Հյուսիսային» ավտոկայանի մոտ, Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Բաբկեն Հովհաննիսյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 34 MO 717 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վարորդը փախուստի չի դիմել. օգնել է, որպեսզի հետիոտնը, ով կլինի 60-70 տարեկան տղամարդ, կտեղափոխվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: Դեպքի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևորագույն գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

 
Դիտել են 273 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info