ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Փակ են Սոթք – Քարվաճառ և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ձորագլուխ-Չքնաղ և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակը ավտոճանապարհները:
Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: