Արթուր Աբրահամը կրկին ուժեղ էր Պոլ Սմիթից

abraham.thumbԲեռլինի «O2 World» համալիրում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (41-4, 28 КО) եւ բրիտանացի Փոլ Սմիթի հետ (35-4, 20 КО) միջեւ մենամարտը: Արթուր Աբրահամն առավելություն ուներ ամբողջ մենամարտի ընթացքում, սակայն մրցակիցը մեծ ջանքերի գնով կարողանում էր խուսափել նոկաուտից:

Թվում էր, թե Աբրահամը ժամանակից շուտ կավարտի հանդիպումը, սակայն 10-րդ ռաունդի վերջնամասում բրիտանացին հաջող գրոհ ձեռնարկեց՝ ցույց տալով, որ պատրաստ է դիմակայել մինչեւ վերջ: Արդյունքում, մրցավարները միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին` (116:112, 117:111, 117:111)

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը Փոլ Սմիթին միավորների առավելությամբ հաղթել էր նաեւ նախորդ տարի կայացած մենամարտում:

 
Դիտել են 1266 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info