Հայաստանում Beeline բաժանորդների վստահությունը կազմել է 74 տոկոս

55Հայաստանում Beeline-ի նկատմամբ բաժանորդների վստահությունը հունվարին կազմել է 74 տոկոս սպասարկման գրասենյակներում եւ 63 տոկոս հեռախոսազանգերի կենտրոններում։ Այս մասին փետրվարի 26-ին լրագրողներին հայտնեց «ԱրմենՏելի» (Beeline-ապրանքանիշ) հաճախորդների սպասարկման որակի բարձրացման նախագծի ղեկավար Շուշանիկ Ղալթախչյանը։

Չեզոքության մակարդակը որոշվել է կարճ հաղորդագրությունների միջոցով, որոնք ուղարկում են սպասարկման գրասենյակների եւ հեռախոսազանգերի կենտրոնների հաճախորդները։ Կարճ հաղորդագրության մեջ հաճախորդին հարցնում են. «Խորհուրդ կտայի՞ք դուք ձեր մտերիմներին եւ ընկերներին օգտվել Beeline-ի ծառայություններից», իսկ հաճախորդը այդ հարցին պատասխանում է 10 բալանոց սանդղակով։ Ընդ որում Beeline-ը 0-6 բալանոց պատասխանները համարել է անբավարար, 7-8 բալանոց պատասխանները՝ չեզոք եւ  միայն 9-10 բալանոց պատասխաններն են համարվել գերազանց։

«Net Promoter Score-ի մեթոդով մենք հաշվարկել ենք մեր գործակիցը ոչ միայն գովեստներով, այլեւ «գովեստ հանած հայհոյանք»։ Այսինքն, եթե 100 մարդուց գովել է 60-ը, իսկ 30-ը դժգոհել, ապա գործակիցը կլինի ոչ թե 60 այլ 30 (չկողմնորոշված քաղաքացիներին չենք  հաշվում)։ Եվ ուրախությամբ կարող ենք նշել, որ 2014թ. նոյեմբերին մեր գործակիցը կազմել է 70 տոկոս սպասարկման գրասենյակներում եւ 55 տոկոս հեռախոսազանգերի կենտրոններում։ Իսկ 2015թ. հունվարին այդ գործակիցն աճել է մինչեւ 74 տոկոս գրասենյակներում եւ 63 տոկոս՝ հեռախոսազանգերի կենտրոններում։ Այստեղ գործակիցը ցածր է հավանաբար այն պատճառով, որ մարդուն չտեսնելով՝ ձեռքդ ավելի հեշտ է բարձրանում նրան ցածր գնահատական դնել»,- հավելել է Ղալթախչյանը ժպիտով։

Նշենք, որ  «ԱրմենՏելը» Հայաստանում հեռահաղորդակցման խոշորագույն օպերատորներից եւ հարկատուներից մեկն է։

 
Դիտել են 53 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info