«Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը, անդրադառնալով նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանի պաշտոնանկությանը, գրում է․ – «Ի՞նչ խնդիր է լուծում այս պաշտոնանկությամբ Սերժ Սարգսյանը։ Մի քանի․ նախ՝ իր վարչախմբի ներկայացուցիչներին հստակ ուղերձ է հղում, որ ինքն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին եւ ամենեւին էլ սեփական փեսայի խամաճիկի կարգավիճակում չէ, ինչպես պնդում են ոմանք։ Երկրորդ՝ այսպիսով ժեստ է անում օլիգարխների հասցեին, քանի որ Միքայել Մինասյանը համարվում է օլիգարխիական բիզնեսները խլելու եւ դրանք ավելի «ցիվիլ» գործարարների հանձնելու ջատագով։ Սա ակնհայտ դարձավ նաեւ վիկիլիքսյան բացահայտումներից հետո, երբ Մինասյանը եւ իր հովանավորալ, Սերժ Սարգսյանի օգնական Լեւոն Մարտիրոսյանը ամերիկացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել էին, որ Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո օլիգարխները ասպարեզից հեռացվելու են։ Մինասյանի հեռացմամբ՝ Սերժ Սարգսյանը ամրացնում է նաեւ իր հանրապետական հենարանները, որովհետեւ արդեն երկար ժամանակ է խոսվում է, որ Միքայել Մինասյանը ուզում է հին հանրապետականներին դուրս մղել ՀՀԿ համամասնական ցուցակից եւ համալրել նոր հանրապետականներով, կամ ավելի ճիշտ՝ ՄԻԱԿ-ականներով։ Հիմա, փաստորեն, հին հանրապետականներն ավելի հանգիստ կլինեն եւ դեպի ԲՀԿ խաղեր տալու կարիք չեն ունենա։ Սարգսյանը Մինասյանին, թերեւս, պատժել է նաեւ այն բանի համար, որ նա որոշակի դերակատարում է ունեցել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների լարման գործում եւ չափից ավելի վաղաժամ ամբիցիաներ է ցուցադրել՝ շատերին հիմք տալով պնդելու, որ ինքն իրեն տեսնում է Սերժ Սարգսյանի ժառանգորդի դերում։ Մինասյանի պաշտոնանկությունը նաեւ Գագիկ Ծառուկյանին եւ նրա շրջապատին ահաբեկելու ակտ է, որ նրանք հասկանան՝ եթե սեփական փեսայի հետ է այսպես վարվում, բա մե՞զ ինչ կանի»։

 
Դիտել են 225 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 



Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Մեր գործընկերներ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      +374 96 019 019

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info