Բելառուս դիվանագետը Ադրբեջանին մեղադրել է հայերի իրավունքների ոտնահարման մեջ

div1Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում Բելառուսի հանրապետության գլխավոր հյուպատոս Վլադիմիր Կլիմովը «ՍեյՉաս» պարբերականին տված հարցազրույցում մեղադրել է Ադրբեջանին նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայ բնակչության իրավունքները ոտնահարելու համար։ Այս մասին գրում է «Գրանի» գործակալությունը։

Նշենք, որ հյուպատոսը զինվորական ծառայություն է անցել  նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։

«Լեռնային Ղարաբաղից ես տեղափոխվեցի 1992թ.։ Մեր ստորաբաժանմանը հանձնարարված էր կանխել ռազմական գործողությունների ծավալումը հակամարտ կողմերի միջեւ, զինաթափել անօրինական զինված խմբավորումները։ Հայ ժողովրդին ինքնադրսեւորման իրավունք չէին տալիս։ 1923-1991թթ.. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը մտնում էր Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ եւ բնակեցված էր գերազանցապես հայերով։ Ենթադրենք հայկական ընտանիքում երեխա էր ծնվում Մալումյան ազգանունով, իսկ ՔԿԱԳ-ում նրան գրանցում էին Մալումյանով ազգանունով՝ ադրբեջանական «շունչ» տալով։ Չէր խրախուսվում ազգային ավանդույթներին հետեւելը, լինում էին տարաձայնություններ կրոնական հողի վրա։ Բոլոր այդ վիրավորանքները կուտակվում էին, իսկ հետո ինչ-եր մեկը սադրեց իրավիճակը, եւ բռնկվեց հակամարտությունը»,- հայտարարել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ նույն բանն էր կատարվում Ուկրաինայի Հարավ-արեւելքում Յուշենկոյի օրոք, երբ  Արեւմտյան Ուկրաինայից մարդիկ էին ուղարկում Հարավ-Արեւելք ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար։

«Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ինքնահռչակ պետություն է։ 1994թ. հրադադարի մասին արձանագրություն ստորագրվեց մի կողմից Ադրբեջանի, իսկ մյուս կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ։ Նման իրավիճակ է նկատվում Մերձդնեստրում, որտեղ շատ տնտեսական կապեր սառեցված են, կան հաղորդակցության եւ փաստաթղթերի ձեւակերպման խնդիրներ։ Ընդհանուր առմամբ ինքնահռչակումը փակուղի տանող լուծում է»,- հայտարարել է դիվանագետը։

 
Դիտել են 297 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info