Ford-երը բախվել են իրար

1Մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթան-Բատիկյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել: Դեպքի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև թիվ 16 փրկարարական ջոկատը՝ Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նշված խաչմերուկում բախվել են 24-ամյա Էդգար Մկրտչյանի վարած Ford Explorer մակնիշի 13 ՕԼ 412 համարանիշի և 48-ամյա Սմբաթ Ավետիսյանի վարած Ford Transit մակնիշի 569 ՕV 61 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Ford Explorer-ը գլխիվայր շրջվել է: Վթարի վայր են ժամանել նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայրի հարևանությամբ բնակվողները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ և դրա պատճառն այն է, որ ԽՍՀՄ տարիներից ճանապարհի երթևեկությունը կարգավորող նշանները «հօդս են ցնդել», իսկ պատկան մարմինները 2 տարուց ավելի է, ամեն նմանատիպ վթարից հետո խոստանում են, որ հարցը կլուծվի, սակայն «սայլը տեղից չի շարժվում» ու ստացվում է, որ «սելի փոխարեն սելվորն է ճռռում»: Հուսով ենք, որ այս վթարից հետո պատկան մարմինների ներկայացուցիչները «կարթնանան ձմռան քնից» և գոնե մինչև «պառվի ուլերը» հարցը կլուծեն՝ ի օգուտ բնակիչների: Վթարի մասին տեղեկացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ում հանձնարարականով վթարի վայր ժամանեցին թաղապետարանի պաշտոնյաները, ովքեր խոստացան, որ խնդիրը կլուծվի ի օգուտ բնակչի: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ հարցը ոչ թե թաղապետարանը պետք է լուծի այլ ճանապարհային ոստիկանության Գծանշում ՊՕԱԿ-ը, մինչդեռ շրջանի ղեկավարը ինքն է իր միջոցներով կարգավորելու խնդիրը:

 
Դիտել են 63 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info