Բախվել են Mercedes-ը և Renault-ն

5Մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Հերացու փողոցում թիվ 20/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Սուրեն Մովսիսյանի վարած Renault մակնիշի S 4564 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 54-ամյա Սմբատ Նալբանդյանի վարած Mercedes մակնիշի 23 ՕՕ 843 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Renault-ի վարորդը, Mercedes-ի վարորդը և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 54-ամյա Նինա Նալբանդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով և շտապօգնության բրիգադը: Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

 
Դիտել են 104 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info