Նոր iPhone-ը վարդագույն եւ Force Touch տեխնոլոգիայով կլինի

55Հաջորդ սերնդի iPhone-ը, ամենայն հավանականությամբ, դուր կգա աղջիկներին: The Wall Street Journal-ը, վկայակոչելով ընկերությունում սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ Apple-ը որոշել է գաջեթի վարդագույն տարբերակը թողարկել:

Այսպիսով, հաջորդ սերնդի iPhone-ը կառաջարկվի չորս գույնով. սեւ, արծաթագույն, ոսկեգույն եւ վարդագույն: «Խնձորե» սմարթֆոնները նաեւ Force Touch տեխնոլոգիա կունենան, որն առկա է Apple Watch-ում եւ նոր MacBook-ում:

Այն էկրանին թույլ է տալիս հասկանալ հպման ուժը, ինչը նոր հնարավորություններ է բացում հավելվածների կառավարման համար: Համակարգչային խաղերի սիրահարների կատակը, թե «խաղում որքան ուժեղ սեղմես ոտնակը, այնքան ավելի արագ կընթանա մեքենան», շուտով կդադարի կատակ լինել:

Vesti-ի փոխանցմամբ, ավելի վաղ Apple-ն արդեն թողարկել է վարդագույն iPhone: Այս գույնը բավական տարածված էր պլաստիկե iPhone 5C-ի գնորդների շրջանում:

 
Դիտել են 74 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info