Ոստիկանն իր ընկերների հետ խոշոր չափերի գողություն է կատարել խանութից. ՀՔԾ

44ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականի մարտի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը, նախնական համաձայնության գալով, իր երկու ընկերների հետ պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել մթերային խանութ եւ այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափի՝ շուրջ 1 մլն. ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի ապրանքներ:

Ոստիկանության աշխատակից Գուրգեն Մ.-ն, Գեղամ Ն.-ն եւ Արսեն Բ.-ն ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: Նախաքննությունը շարունակվում է:

 
Դիտել են 270 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info