Facebook-ը հայտարարել է սեփական վճարային համակարգի գործարկման մասին։ Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ վճարային համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է տեղադրել Facebook Messenger հավելվածը, որի միջոցով օգտատերերը կարող են գումար փոխանցել ընկերներին։ Facebook-ը լրացուցիչ գումարներ չի գանձի փոխանցումների համար։
Համակարգը կգործարկվի ԱՄՆ տարածքում առաջիկա ամիսների ընթացքում։ Այն հասանելի կլինի iOS, Android պլատֆորմներով գործող բջջային սարքավորումներում եւ անձնական համակարգիչներից օգտվողների համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գումարային միջոցները կփոխանցվեն բանկային դեբետ քարտերի միջոցով։ Փոխանցումը կարող է տեւել 1-3 աշխատանքային օր։